1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և այդպիսով, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի գործող իշխանությունները դա որևէ կերպ չեն էլ հերքում՝ ավելին, ընտրություններից հետո նրանց հեղինակած բոլոր փաստաթղթերում և ելույթներում վերացել է "Արցախի Հանրապետություն" եզրը, փոխարենը հայտնվել է "Արցախի ժողովրդի իրավունքներ" հեղհեղուկ արտահայտությունը, որը նշանակում է, որ առնվազն իրենց գիտակցության մեջ, այս իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման համար հետագա պայքարից, և շտապում են դա օր առաջ ամրագրել՝ փաստացի նոր կապիտուլյացիա ստորագրելով Ադրբեջանի հետ։

Կարող է թվալ, որ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, անիմաստ է այլևս ձգտել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը, առավել ևս, որ այժմ մեր դեմ այնտեղ գործում է ոչ միայն Ադրբեջանը, այն միասնաբար ողջ թուրք-ադրբեջանական դաշինքը, իրենց տարբեր դաշնակիցներով։ Սա սակայն թյուր կարծիք է՝ պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պատերազմում պարտված կողմը հետագայում կարողացել է վերականգնել իր ռազմական կարողությունները, և ռևանշի հասել հաղթող կողմի նկատմամբ։ Թուրքերը և ադրբեջանցիները դրա լավագույն (թեև ոչ միակ) օրինակն են՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված և կապիտուլյացիա ստորագրած Թուրքիան տառացիորեն երկու տարի հետո կարողացավ վերականգնել իր ուժերը, և օգտվել բարենպաստ միջազգային իրավիճակից՝ պարտության մատնելու սկզբից հայկական, իսկ հետո հունական բանակներին։ Ադրբեջանը, պարտություն կրելով առաջին Արցախյան պատերազմում, հրաժարվեց զիջումների գնալ, և ամբողջ 26 տարի պատրաստվելով ռևանշի, կարողացավ ի վերջո իր կամքը պարտադրել մեզ։ Մեր պատմության մեջ, ասվածի լավագույն օրինակը Գարեգին Նժդեհի կողմից անզիջում դիմադրությունն էր Սյունիքում, որի արդյունքում այն մնաց Հայաստանի Հանրապետության կազմում, թեև արդեն խոստացվել էր Ադրբեջանին։

Այսօր չկա հատուկ պատճառ, ինչու մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Ի հեճուկս տարածված պատկերացումների, անցած պատերազմում հայկական բանակը չի ջախջախվել, այլ ընդամենը պարտություն է կրել մարտական ուղղություններից մեկում, նրա մարտական կարողությունների զգալի մասը պահպանվել են, իսկ այսօր էլ վերականգնվում են։ Նույն կերպ, Ադրբեջանը ծանր կորուստներ է կրել, որն այն փորձում է թաքցնել, սակայն արդեն հիմա պարզ է, որ այն ևս մեկ լայնամասշտաբ պատերազմի կարողություն չունի։ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ հակամարտությունների մեջ, և հնարավորություն չունի անընդհատ մի քանի ճակատով կռվել, իսկ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները շարունակվում են լարվել (երեկ առաջին անգամ Բայրաքթարը հարվածեց ռուսական դիրքերին Դոնբասում): Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են, որ Արցախյան բանակցությունները պետք է վերսկսվեն նույն ձևաչափով և նույն սկզբունքներով, իսկ Իրանը հստակ հասկացրեց երկու շաբաթ առաջ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ընդհուպ մոտեցել է իր կարմիր գծերին, որից այն կողմ կարող է զինված հակամարտություն սկսվել արդեն Իրանի հետ։ Նույնիսկ Հնդկաստանը, որը երբևիցե չի եղել այս հակամարտության ակտիվ կողմ, սկսեց ցույց տալ իր աջակցությունը Հայաստանին, անհանգստացած լինելով թուրք-պակիստանյան խորացող համագործակցությամբ։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչու են Հայաստանի իշխանությունները շտապում սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ, և դրանով հրաժարվել Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարից։ Իմ ներքին համոզմամբ, քանի որ դա ձեռնտու է կոնկրետ իրենց՝ հենց իրենք շոշափելի նյութական ակնկալիքներ ունեն Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումից (և դա չեն թաքցնում), հենց իրենք են համարում, որ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա ճանապարհ տալով, կարող են դրա վրա փող աշխատել, հենց իրենք են նաև անկեղծ համարում, որ եթե Հայաստան թուրքական ներդրումներ գան, դրանից իրենք անմիջականորեն կշահեն, ինչպես այսօր են շահում ասֆալտ փռելու անվերջանալի պետական տենդերներից։ Դրա փոխարեն, եթե շարունակեն պայքարը Արցախի համար, դեռ տարիներով և տասնամյակներով պետք է զրկանքներ կրեն, գուցե նաև նոր վտանգների ընդառաջ գնան, նույնիսկ իշխանությունը կորցնեն։ Իսկ այսպես շատ հստակ է ամեն ինչ՝ զոհաբերելով Արցախի ազատությունը, կարելի է ստանալ թուրքական (և ոչ միայն) գումարներ, ինչ որ ժամանակ կերակրել սեփական էլեկտորատի ընչաքաղց մասին և ուռճացված ոստիկանական մեքենան, և դրանով երկարաձգել սեփական իշխանությունը։


Իրականությունը այն է, որ այսօր Արցախի ազատության դեմ է գործում այսօրվա իշխանությունների և նրա մոլի աջակիցների ընչաքաղցությունը և նյութապաշտությունը, և մեզնից շատերի շփոթվածությունը և վախերը։ Եթե մենք ցանկանում ենք կանխել նոր կապիտուլյացիան և Արցախի (և դրանով նաև Հայաստանի ինքնիշխանության) հետագա կորուստը, այսօր պետք է յուրաքանչյուրս հաղթահարենք մեր վախերն ու տարակուսանքը, և հստակ արտահայտենք մեր կամքը աշխարհին՝ մենք շարունակում ենք Արցախի ազատության համար պայքարը, և արգելում ենք այսօրվա իշխանություններին՝ մեր անունից համաձայնվել նրա հանձմանը։ Ավելին, ցանկացած իշխանություն, որը կփորձի դա անել մեր թիկունքում, կանգնելու է պատմության դատաստանի առաջ՝ վաղ թե ուշ, այս կամ այն կերպ։ Ես իմ կողմից վերահաստատում եմ մեր հայրենիքի ազատության համար պայքարելու հանձնառությունը, և կոչ եմ անում այս գրառումը կարդացող յուրաքանչյուրին իր համար հստակ ընտրություն կատարել ազատության և նյութական շահի միջև, և վճռականորեն իր կամքը արտահայտել առաջիկա օրերին՝ բոլոր հասու միջոցներով։

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan