Ինչպես կարող ես 100%-ով թանկացնել մարդու «հացը», եթե նրա աշխատավարձն ու թոշակը առավելագույնը 15%-ով
Եթե հիմա 40%-ով թանկացնեն հոսանքը, դուրս կգա, որ 2 տարվա մեջ 100% թանկացում կունենանք:Սա աբսուրդ է:Ինչպես կարող էս 100 տոկոս թանկացնել մարդու 《հացը》եթե նրա աշխատավարձը ու թոշակը առավելագույնը 15%ով էս բարձրացրել:Թանկացնեք, մեկ է էլի մինուսով եք աշխատելու,եթե սենց մնա Ձեր կադրային համակարգը:Մեկ է էլի Էլեկտրիկի հետ պայմանավորվելու են, կեսը կամ կեսից քիչը մուծեն ու մի փոքր հատված էլ տան նրան, ոնց որ հիմա է, իսկ խոշոր սպառողները ընդհանրապես ոնց չեն տվել տենց էլ շարունակելու են չտալ:Իրանք թքած ունեն Ձեր ամենագեղեցիկ բանտիկների վրա:Դրա փոխարեն մի լավ ոլորտը վերահսկեք,ստվերը հանեք ջրի երես,վստահ եմ որ ոչ միայն մինուսը պլուս կսարգեք, այլ նաև մեծ պրոգրեսիա կունենաք բիզնեսի առումով, ու թանկացնելու կարիք էլ չեք ունենա:Իսկ հիմա ասեմ թե կառավարությունը ինչի է ուզում հաստատել դա,քանզի ստվերի տերը հենց իր անդամներից շատերն են, իրենց խոշոր ձեռնարկություններով:Ինչ է եղել որ, միշտ էլ հաճելի է սեփական պարտքը ուրիշի վզին փաթաթելը:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է Վազգեն Մկրտչյանը