«Ինչպես կասեր Կարպ Խաչվանքյանը՝ տիկին, դադարեցրեք լաց լինելը, լացը լաց է բերում». Ստոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես կասեր երջանկահիշատակ Կարպ Խաչվանքյանը «Տաքսի, տաքսի» կատակերգությունում՝ «Տիկին, դադարեցրեք լացь լինելьը, լացьը լացь է բերում»: Հիմա` մեր քաղաքական կյանքն է.
Նիկոլ Փաշինյան. «Մեկ շաբաթ առաջ գուժում էին՝ հայ-ռուսական հարաբերությունները, վա՜յ, այս ինչ եղավ՝ ձախողվեցին, տապալվեցին: Ես այժմ պաշտոնապես ասում եմ, որ 3-րդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, ավելի վստահելի, քան այսօր: Հիմա էլ տեսան, որ սա չի լինում, առավոտից գուժում են՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են զոհվել, լացում են՝ առավոտից երեկո: Դուք ձեր դադը լացեք, մենք մեր արտաքին հարաբերությունների հարցը կլուծենք: Եթե դուք լացելու բան ունենք, պետք չէ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա լացել: Դուք ձեր դարդը լացեք, որովհետեւ ձեր՝ գողերի, խաբեբաների ժամանակը ՀՀ-ում անցել է»»: