Ինչպե՞ս ստացվեց, որ «Լուսին ես ամպի տակին» երգը հայտնվեց նաև «Ֆուլ հաուս»-ում
Blognews.am-ը գրում է.
BlogNews-ը կապ հաստատեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ՝ պարզելու՝ սիթքոմն անդրադարձել էր «X Factor»-ին, թե՞ սա զուգադիպություն էր: «Ֆուլ հաուս»-ի այս եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտվել են: Ստեղծագործական կազմն արդեն Հայաստանում չէ: Այս օրերին նրանք ԱՄՆ-ում պատրաստվում են նոր համերգ-ներկայացման:
«Նշված սերիան նկարահանել ենք սեպտեմբերի վերջին և չէինք կարող գուշակել, որ 2 ամիս անց երգի կատարման հետ կապված նման սկանդալ կբարձրանա: Սա ընդամենը զուգադիպություն էր»,- նշեց նա: