Ինչքան կարելի է նման բաներ գրել իմ հասցեին. Շուշաննա Թովմասյան
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» հեռուսասերիալում գլխավոր հերոսուհու դերը մարմնավորելուց հետո, վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:
«Մի խաբնվեք Շուշաննա Թովմասյանի գառնուկի դեմքին, որովհետև նա իսկական գայլ է», «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի փիարի համար ու հետո շպրտեցին». նմանատիպ վերնագրերով հրապարակումների հաճախ կարելի է հանդիպել համցանցում, որոնցում Շուշաննային անխնա քննադատության են ենթարկում թե՛ որպես դերասանուհու, թե՛ որպես մարդու: Այսօր էլ համացանցում հայտնվել է «Շուշաննա Թովմասյանը չի հարգում իր երկրպագուներին» վերնագրով հերթական հրապարակումը:
Asekose.am-ը կապ հաստատեց Շուշաննա Թովմասյանի հետ՝ պարզելու նրա կարծիքը տվյալ թեմայի և, առհասարակ, վերջին շրջանում իր հասցեին անընդհատ հնչող քննադատությունների վերաբերյալ:
Մեզ հետ զրույցի ընթացքում Շուշաննան նշեց, որ առաջին անգամ է լսում վերոնշյալ հրապարակման մասին: Անդրադառնալով այն փաստին, որ վերջին շրջանում ինքն անընդահտա գտնվում է քննադատությունների կիզակետում, դերասանուհին նշեց. «Ես այլևս չեմ ցանականում խոսել այս թեմայով, ինչքան կարելի է նման բաներ գրել իմ հասցեին»: