Ինչու Արմեն Մուրադյանը...
ԱՍԵԿՈՍԵ
Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, այս օրերին ՀՀ նախարարներից մի քանիսը՝ այդ թվում նաեւ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, Տարածքային նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, եւ շատ ուրիշներ փորձում են օգտագործել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, իրենց պաշտոններում կրկին հաստատվելու համար: Սակայն նույն լուրերի համաձայն խոսվում է, որ ե՛ւ Լոքյանի, ե'ւ թե Արմեն Մուադյանի պարագայում ծանոթ-բարեկամ-միջնորդ ֆորմատը չի աշխատելու, քանի որ երկու ֆիգուրների աշխատանքային գործունեության հետ կապված վերին էշելոնում կարծես թե առանձնապես գոհունակության նոտաներ չեն նկատվում: Հատկապես շատ է խոսվում այն մասին, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը այդպես էլ իր տեսակով հետաքրքիր կերպար մնաց շատերի համար...
Հ.Գ Երեւի որ բարեկիրթ է, ու իր գործից տեղյակ...Ու անունն էլ բազում քրեական գործերով չի անցնում...