Ինչու Արտաշատի հրապարակում չէր Մուրադ Մուրադյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սկանդալային միջադեպերով նախընտրական քարոզարշավ ոտք դրած պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանը երեկ չի ուղեկցել Արարատի մարզ քարոզարշավի ժամանած վարչապետ Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակի բոլոր թեկնածուները, բացառությամբ Մուրադյանի, ներկա են եղել Արտաշատի հրապարակում եզրափակիչ միջոցառմանը: Տեղեկություններ կան, որ Մուրադյանի ներկայությանը դեմ է եղել հենց Կարեն Կարապետյանը։ Հավանաբար մտածել է, որ Մուրադյանն իր ներկայությամբ կհեղինակազրկի իրեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
