1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ Բաքուն փոխեց իր պատվիրակներին ԵԽԽՎ-ում

Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին,ըստ որի` ԵԽԽվ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել.պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը...Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան,Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն...
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ,որին շատ մեծ ուշադրություն դարձնել պետք չէ... Սակայն ամեն ինչ այդքան էլ հասարակ և հստակ չէ նույն Ադրբեջանի համար...
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը,Ադրբեջանի պատվիրակությունից հեռացված բոլոր պատգամավորների անունները կապված են ԵԽԽՎ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ,որն ավելի հայտնի է որպես "խավիարային դիվանագիտություն", երբ Ադրբեջանի պատվիրակներն ուղղակի գնում էին ԵԽԽՎ-ում եվրոպական շատ երկրների պատգամավորների ձայները՝ադրբեջանամետ բանաձևերի քվեարկությունների ժամանակ "կողմ",իսկ հակաադրբեջանական բանաձևերի քվեարկության ժամանակ "դեմ" քվեարկելու համար,ինչպես նաև իրենց կողմից գնված պատգամավորներին պատվիրում էին հակահայկական բանաձևեր պատրաստել...Ըստ Ջաֆարովի`եվրոպացի պատգամավորների գնման գործունեությամբ էին կոնկրետ զբաղված Էլխան Սուլեյմանովը և Մուսլիմ Մամեդովը...
Այսինքն`պաշտոնական Բաքուն մինչ ԵԽԽՎ 2017 թ-ի ձմեռային նստաշրջանի սկսվելը,ստիպված է մաքրել իր պատվիրակությունն այն անդամներից,որոնց անունները 2016 թ-ի դեկտեմբերին իտալական իրավապահներին տվել է ադրբեջանական "նավթախավիարային դիվանագիտության" ամենակարկառուն դեմքերից մեկը՝ԵԽԽՎ-ում Իտալիան ներկայացնող պատգամավոր Լուկա Վոլոնտեն,ով համաձայնվել է համագործակցել հայրենի իրավապահների հետ և բավական սկանդալային բացահայտումներ արել իր ցուցմունքներում...
Իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Լուկա Վոլոնտեն հայտարարել է,որ կոնկրետ իրեն հասել է 2,39 միլիոն եվրո կաշառք,որը նրան տվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Էլխան Սուլեյմանովը՝ որպես գյուղատնտեսության վերաբերյալ խորհրդատվության հոնորար...Վոլոնտեն բացահայտել է,որ այդ գումարները նա ստացել է բրիտանական 4 բանկերի միջոցով...Բրիտանական "The Guardian"-ը,որը ևս մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթախավիարային դիվանագիտության կոռուպցիոն և հանցագործ սխեմաների բացահայտման գործում, նշում է,որ Սուլեյմանովի կողմից Վոլոնտեին գումարներ փոխանցող կազմակերպությունները Մեծ Բրիտանիայում գործունեություն չեն ծավալել և հավանաբար շինծու են...Վոլոնտեն նշել է,որ հենց Էլխան Սուլեյմանովն է եղել այն մարդը,ում միջոցով կաշառվել են ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ...Այն ընկերությունը,որի միջոցով Վոլոնտեն ստացել է իրեն հասու 2,39 միլիոն եվրո կաշառքը,այլ պատգամավորների և պաշտոնյաների հաշիվներին փոխանցել է մոտ 1 միլիարդ եվրո գումար...
Պաշտոնական Բաքուն,որը հերյուրանքներ էր անվանում եվրոպական և հատկապես բրիտանական և իտալական ԶԼՄ-ներում հրապարակված Բաքվի "խավիարային դիվանագիտության" հանցավոր գործունեության մասին հոդվածները, ստիպված է շատ արագ փոխել ԵԽԽՎ-ում իր պատվիարակության այն անդամներին,որոնց անունները բազմիցս հայտնվել են եվրոպական ԶԼՄ-ների էջերում և չի բացառվում,որ Լուկա Վոլոնտեի ցուցմունքների արդյունքում նրանց դեմ ևս քրեական գործեր հարուցվեն...
Ադրբեջանը նաև ստիպված է հեռացնել ԵԽԽՎ-ի իր պատվիրակությունից կոռուպցիոն սխեմաների վարպետներ Էլխան Սուլեյմանովին, Մուսլիմ Մամեդովին և Էլշան Մուսաևին,քանի որ նույն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու,ինչպես նաև ռուսաստանցի երեսփոխանների հետ Սիրիա այցելելու համար (չեմ զարմանա,եթե պարզվի,որ Մոսկվան գնել էր Ագրամուտնի այցը Դամասկոս) անցյալ տարվա աշնանը իր պաշտոնից զրկվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝Իլհամ Ալիևի և պաշտոնական Բաքվի ամենամոտ ընկերը ԵԽԽՎ-ում...
Ագրամուտնտի հեռանալը,ինչպես նաև "նավթախավիարային դիվանագիտութայն" "մութ" կողմերի բացահայտումը շատ մեծ հարված կլինի ԵԽԽՎ-ում Բաքվի դիրքերին...Իլհամ Ալիևին մնում է ԵԽԽՎ-ում հույսը դնել Սամեդ Սեիդովի վայրահաչության և Գանիրա Փաշաևայի լաչառության վրա...

Գագիկ Համբարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan