1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ է Փաշինյանը նեղսրտում ԱՄՆ-ից. Գագիկ Համբարյան

Մարտի 28-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում, որի ժամանակ պատգամավորներից մեկը բավական խիստ քննադատության ենթարկեց գործղ իշխանությունների արտաքին քաղաքականությունը… ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին և անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, հայտարարեց.”Ամերիկան հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, բայց հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին: Ես Ամերիկայի գործիչներին էլ եմ ասել, ես համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորն ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը A կետից պետք է փոխարինենք B կետի”: Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ինքն իր ասածին հավատու՞մ է… Այնպիսի տպավորություն է, որ վերը նշված մտքի հեղինակը ոչ թե երկրի վարչապետն է, այլ ռոմանտիկ մեկը կամ դեռահաս, ում ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոստացել ու չի արել, որի հետևանքով վերջինս վիրավորվել է… ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իր շահերից ելնելով և շատ դեպքերում բացարձակ արհամարհած ունի որևէ մեկի քննադատական կարծիքն իր արտաքին քաղաքականության նկատմամբ… Հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը` պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե Վաշինգտոնը ստիպեց 50 միլիոն բնակչություն ունեցող և տարածքով ամենամեծ եվրոպական երկրին՝ Ուկրաինային, կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականությունը, էլ չեմ ասում Վրաստանի, Մերձբալթյան երկրների, ինչպես նաև նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրների մասին, ապա, այո՛, ԱՄՆ-ի համար Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից գլխավոր սպասելիքը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններն էին, որոնք չիրականացան… Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած “Ամերիկան հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան” արտահայտությանը, որը, ինչպես գտնում է ՀՀ վարչապետը, չարձագանքեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ապա կրկին ստիպված եմ կրկնել, որ ԱՄՆ-ի համար ամենակարևորն իր շահերն են և անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում մեծ հաճույքով կհամագործակցեն մարդասպան կամ մարդակեր առաջնորդների հետ, եթե վերջիններս իրենց երկրների արտաքին քաղաքականությունում, ինչպես նաև տնտեսական ոլորտում հետևեն և հաշվի առնեն ԱՄՆ-ի շահերը… Պարոն Փաշինյանը մտածում էր, որ եթե նա Թավշյա հեղափոխություն կատարեց Հայաստանում, իշխանության եկավ իր “քայլող” թիմի հետ, որի առաջին գործերից մեկը եղավ այն, որ նույն ԱԺ ամբիոնից նույն Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, ապա ԱՄՆ-ն գրկաբաց կընդունե՞ր իրեն և միլիարդավոր դոլարների ներդրում կաներ Հայաստանում… Ամերիկացիները ողջունեցին Թավշյա հեղափոխությունը Հայսատանում միայն մեկ պատճառով՝ հուսալով, որ Երևանը կտրուկ կփոխի իր արտաքին քաղաքականությունը, այլ ոչ նրա համար, որ ռուսամետ Սերժ Սարգսյանին փոխարինի ռուսամետ Նիկոլ Փաշինյանը… Պարոն Փաշինայնը, որքան նկատել եմ, շատ է սիրում բարձրաձայնել, թե ինքն այս կամ այն երկրի ղեկավարին ինչ է ասել… Բայց բացարձակ չի սիրում բացահայտել, թե նրանք իր ասածներին ինչ են պատասխանել… Իսկ որ պատասխանում են, դրանում չեմ էլ կասկածում… Զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը… Ըստ նրա` ԱՄՆ-ը պետք է իր թիմի իշխանության գալուց հետո փոխեր իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` ոչինչ չստանալով մեզանից… Այդպիսի բան երբեք չի լինի… Ժամանակին ԱՄՆ-ն ահռելի ֆինանսական օգնություն տրամադրեց Վրաստանին, Ուկրաինային, քանի որ վերջիններս բացահայտ հակառուսական քաղաքականություն սկսեցին վարել… Սաակաշվիլին Վրաստանից դուրս բերեց ռուսական ռազմաբազաները, բայց կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Ուկրաինան հակառուսական քաղաքականություն վարելու դիմաց զրկվեց Ղրիմից և Դոնբասից, որի դիմաց միլիարդավոր դոլլարներ ստացան… Արդյքոք Հայաստանը պատրաստ է դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից և այլ կորուստներ ունենալ, որ ստանա ԱՄՆ-ից իր երազած օգնությունը… Փաշինյանի կարծիքով, “միամիտ” ամերիկացիները պետք է իրեն հովանավորեն, որ այդ գումարի մի մասը նա ծախսի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծախսերի կեսը հոգալու համար, Մոսկվայից գազ գնելու համար… Այս ամենը հաշվի առնելով էլ կարելի է ասել, որ ՀՀ վարչապետն ԱՄՆ-ից նեղանալու կամ սրտնեղելու իրավունք չունի… ԱՄՆ-ը մտածում է իր ազգային շահերի, այլ ոչ թե մեր ռոմանտիկ հասարակության և իշխանությունների գոհ կամ դժգոհ լինելու մասին…
Հ.Գ. Ի դեպ, “անշնորհակալ” յանկիները ժամանակին նաև չգնահատեցին Փաշինյանի հակաՀԱՊԿ-յան դեմարշը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս հետկանչի շուրջ շոու սարքելու պահով…

Գագիկ Համբարյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan