Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը Հայաստան եկել
Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայր, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը Hraparak.am-ի տեղեկություններով Հայաստանում է: Վաղը նա պատրաստվում է իր նոր գրքի շնորհանդեսին: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՍԱԼԻՑ ԼՈՆԴՈՆ, 1919-1920» հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը կկայանա ժամը 12:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=77564&l=am/