Ինչու են կրակել Սերգեյ Միքայելյանին
Փետրվարի 11-ին Դիլիջանում ժամը 22:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի ընթացքում Դիլիջանի բնակիչ 27-ամյա Սերգեյ Միքայելյանն աջ ոտքի հրազենային վնասվածքով փետրվարի 11-ի երեկոյան տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվական բաժնից Fnews.am-ին տեղեկացրեցին, որ դեռ չեն պարզել թե ովքեր են եղել կրակողները.«Միքայելյանին հարցաքննել են, նա տեղեկացրել է, որ կրակողին չի ճանաչում և ինքը որևէ բան չի արել, որ իրենից վրեժ լուծեն»:
Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դիլիջանի բժշկական կենտրոնից էլ տեղեկացրին, որ 27-ամյա երիտասարդին վիրահատել են, այժմ նրա վիճակը բավարար է: