Ինչու՞ են լռում հեռուստակայանի Հայրիկն ու Մայրիկը
Ինչու՞ են լռում ավանդական և ոչ ավանդական կուսակցությունները, ինչո ւ՞ են լռում ռեստորաններում իրենց հոբելյանական առիթները նշող մտավորականները, Գրողնեի միությունը, սփյուռքում հայկական կրթօջախների տնօրենները, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ սրբազան երկու առաջնորդները, և վերջապես ինչու՞ են լռում հեռուստակայանի Հայրիկն ու Մայրիկը: Միգուցե իրենց դրսից լավ են վճարում հային վարկաբեկելու պատվերի համար, միգուցե իրենց հեռուստակայանի ռեյտինգն են ցանկանում բարձրացնել, գուցե ընտանեկան կապալի համար դոմինանտը բիզնեսն է, ոչ թե հայ մարդու արժանապատվությունը, սերունդներին մաքրամաքուր, ոսկեղենիկ հայերենը փոխանցելու կարևոր նշանակությունը:
