Ինչու էր 40-ամյա Հարություն Թորոսյանը ինքասպանություն գործել
«Ժողովրդին այն օրն են գցել, որ վարկերի պատճառով մարդիկ ինքնասպան են լինում»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արտենի գյուղում գյուղապետ՝ Գեղամ Խլղաթյանը: Գյուղապետն ասում է, որ իրենք դեռ ուշքի չեն եկել գյուղում տեղի ունեցածից: Երեկ նրանք հայտանաբերել են իրենց գյուղի բնակիչներից՝ 40-ամյա Հարություն Թորոսյանի դին, վերջինս ինքասպանություն է գործել: «Ինչ ինչ, բայց նրանից այդպիսի քայլ չէինք սպասում, իր համար աշխատող տղա էր, եղբոր հետ պանրի գործ էին անում, այնպես էր, որ մենք չգիտեինք, որ պարտքեր ունի ու կարող էր նման բան անեl»,-ասաց գյուղպաետը:
Գյուղապետը նշեց, որ եղբոր հետ էլ է զրուցել. «Եղբոր հետ եմ խոսել , որևէ գրություն որևէ բան չի թողել, իրենք էլ են շվարած մնացել, թե ինչու պետք է Հարությունը նման բան աներ: Բայց ես կարծում եմ, որ այստեղ պատճառը պարտքերը չի կարող լինել, այստեղ ուրիշ բան կա, պատճառը կարծում եմ այլ բան է եղել»: Հարությունին հարազատները հայտնաբերել են իր տանը կից շինությունում՝ առաստաղից կախված վիճակում: