1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչու՞ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա

Վերջին տարիներին էրդողանյան Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ և անկանխատեսելի է դարձել... Թուրքիան քուրդ զինյալների դեմ պայքարի պատրվակի ներքո մշտապես հարձակվում է հարևան Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջանների վրա... Անկարան պարբերաբար խախտում է հարևան Հունաստանի օդային և ջրային տարածքները՝ կասկածի տակ դնելով դրանց պատկանելությունն Աթենքին... Կիպրոսի հարցում 1974 թ-ից ի վեր որևէ դրական փոփոխություն չկա. Անկարան շարունակում է իր զորքերը պահել Կիպրոսի հյուսիսում և չի էլ մտածում դրանք կղզուց դուրս բերելու մասին...

Հարց է առաջանում... Իսկ ինչո՞ւ 1991 թ-ից ի վեր Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա...
Ծիծաղելի են, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր են մեր ներկայիս վայ-հայրենասերների այն պրիմիտիվ պնդումները, որ դրա պատճառը մեր հզոր բանակն է և մեր "դուխը"... Չեմ ցանկանում տխրեցնել մեր հանրության երազկոտ "պողոսայացված" հատվածին, բայց թուրքական 1 միլիոնանոց բանակի դեմ մեր հզոր բանակը որևէ բան չի կարող անել...Դե իսկ "դուխով" էլ կարելի է ներքաղաքական հարցեր լուծել, բայց ոչ արտաքին քաղաքական, քանի որ որևէ մեկին մեր "դուխը" չի խանգարում իրենց ագրեսիվ ծրագրերը կյանքի կոչելու համար ու դա վերաբերում է հատկապես մեր հարևան Թուրքիային... Իսկ միակ պատճառը, որ Անկարան բավական զգույշ է Հայաստանի հետ հարաբերություններում՝ դա Ռուսաստանն է և նրա հայաստանյան ռազմաբազան... Ցավով եմ դա ընդունում, բայց դա միակ ճշմարտությունն է...
Մի փոքր պատմական ակնարկ... 1992-93 թվականներին Թուրքիան մի քանի անգամ փորձ է արել հարձակվելու Հայաստանի վրա, որը կանխվել է Մոսկվայի անմիջական մասնակցությամբ...
Այսպես, Շուշիի ազատագրումից հետո Անկարան Նախիջևանի Սադարակի շրջակա բարձունքների վրա հայկական զինուժի հարձակումները կանխելու պատճառաբանությամբ փորձել է մինի-պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ, որը հանդիպել է ԱՊՀ երկրների միասնական բանակի հրամանատար Եվգենի Շապոշնիկովի արձագանքին, որը զգուշացրել է Անկարային հեռու մնալ Հայաստանից, քանի որ վերջինիս վրա հարձակումը՝ Երրորդ աշխարհամարտի սկիզբ կարող է դառնալ... Թուրքիան Շապոշնիկովի այս հայտարարությունից հետո չեղարկել էր Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ ծրագիրը...
1993 թ-ի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ է կատարել հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում: Հրազենից երկու անգամ կրակ է բացվել ՀՀ-ի ուղղությամբ, որից հետո կարճատև այցով Մոսկվա է այցելում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը... Հայաստանի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը, որքան կարելի էր կռահել, իր դրական արդյունքները տվել էր... Սակայն Թուրքիան անհամբեր սպասում էր Մոսկվայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը... Թուրքական կողմը Հայաստանի նկատմամբ ագրեսիային նախապատրաստվելիս շրջանառության մեջ էր դրել, թե, իբր, Հայաստանը համագործակցում է Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ... Թուրքիայի վարչապետ Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրում էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին... Անկարայի` Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու 1993 թ-ի ծրագրերի մասին առաջինը հայտնել է Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում՝ վկայակոչելով Երևանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններ Ֆրանս դ’ Արտինգին ու Հարրի Գիլմորին... Սակայն թուրքերը չհամարձակվեցին իրենց ծրագիրը կյանքի կոչել՝ վախենալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի արձագանքից...
1994 թ-ից ի վեր Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում չի փոխվել... Ավելին` մեզ պարտադրված սպառազինությունների մրցավազքի արդյունքում Բաքու-Անկարա տանդեմը բավական ամրապնդել է իր դիրքերը, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար...
102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին բարձրաձայնող անձինք և քաղաքական ուժերը լավ կլինի բացատրեն, թե այդ վակուումը ով է լրացնելու, քանի որ այն տկարամիտ կարծիքը, որ մենք ի վիճակի ենք ապահովել հայ-թուրքական սահմանի անվտանգությունը՝ հեքիաթ է... Թուրքիան վաղուց է երազում հակաքրդական ռազմական օպերացիաներ, բազում անգամներ Սիրիայում և Իրաքում իրականացվածների պես կազմակերպել նաև Հայաստանի տարածքում... Օրինակ՝ հայտարարել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում կա PKK-ի բազա, որը պետք է ոչնչացվի ու զորքեր մտցնել Հայաստան... Համոզված եմ՝ Երևանը Բաղդադի և Դամասակոսի նման բողոքի նոտաներով կդիմի ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դատապարտելով Անկարայի ագրեսիան... Բայց "հարց լուծող" մայրաքաղաքները լուռ կմնան, ինչպես հիմա են լռում, երբ թուրքերը ցեղասպանության են ենթարկում իրենց վաղեմի դաշնակիցներին՝ քրդերին, որոնց հետ 20-րդ դարի սկզբին ցեղասպանության ենթարկեցին հայերին...
102-րդ ռազմաբազայի շուրջ ստեղծվող աժիոտաժը և հակառուսական հռետորաբանությունը մեծ վտանգ են Հայաստանի համար... Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան "զսպաշապիկ" է Անկարայի և Բաքվի հակահայաստանյան ագրեսիվ ծրագրերի դեմ և որոշ չափով նաև Արցախի դեմ Ալիևի ագրեսիան է զսպում...
Ցավոք, ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, ստիպված եմ ընդունել, որ մենք չենք կարող միայնակ ապահովել մեր անվտանգությունը... Իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերողները չեն բացահայտում, թե ում են տեսնում այդ բազայում տեղակայված ռուսների փոխարեն` որպես ՀՀ-ի անվտանգության երաշխավոր կամ երաշխավորներ...
102-րդ ռազմաբազայի դեմ հանդես եկող "ազգայնականները" շատ լավ գիտակցում են նաև, որ դրանով մեծ վնաս կհասցվի, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ուղղություններին... Հետաքրքիր է, դա գիտակցում են նրանց երկրպագուները, որոնց ընտանիքների 95 տոկոսն ապրում է ատելի ՌԴ-ից ուղարկված տրանսֆերների հաշվին...
Հ.Գ.Չեմ կարծում, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայելու մասին Մոսկվայի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրած ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր գիտակցում, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա իր այդ քայլը Հայաստնի համար...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan