Ի՞նչը կհանգեցնի ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի կասեցմանը
Այդ ինչ տարաձայնություններ կարող են լինել, որոնք, օրինակ, ՀՅԴ-ին կստիպեն հրաժարվել ՀՀԿ-ի հետ համագործակցությունից: Այս հարցի պատասխանը «ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից: «Մենք այս փուլում ամեն ինչ արել ենք, որ հնարավոր տարաձայնությունների դաշտը փոքրացնենք, բայց կյանքը փոխվում է: Կարող է՝ տվյալ հարցի լուծման հետ կապված այնպիսի առաջարկներ բախվեն իրար, որոնք իսկապես անհամատեղելի լինեն, ամեն մեկը մնա իր սկզբունքային դիրքորոշումների վրա եւ առաջացնի արդեն անհնարինություն` կարեւորագույն ինչ-որ մի հարց համատեղ մարտավարությամբ առաջ տանելու խնդիրների հետ կապված»:
Մանրամասները` Ժողովուրդ թերթի այսօրվա համարում:
