Ինչը որքան կթանկանա Հայաստանում ԵՏՄ-ին միանալուց հետո
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել է տեսանյութ, որում հանգամանորեն բացատրում է, թե որքան կթանկանան տարբեր ապրանքատեսակները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։
«Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ինչպես արդեն հայտնել էինք, դրա արդյունքում թվով շուրջ 7000 անուն ապրանք թանկանալու է:
Նշված պայմանագրի 4-րդ հավելվածի համաձայն՝ այդ 7000 ապրանքների շուրջ 10 տոկոսի մաքսային դրույքաչափի թանկացումը հետաձգված է: Հիմնականում, ապրանքների զգալի մասը կթանկանան 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո (2019 թվականի հունվարի 1-ին)»,- ասվում է տեսանյութի նկարագրությունում։
