Ինձ առաջարկել են էրոտիկ սերիալում նկարահանվել, որտեղ պետք է երևար բաց կուրծք, բայց ես մերժել եմ
Նախկինում դերասանուհի Կայա Խուրշուդյանն, ով այսօր որպես արևելյան պարուհի է ներկայանում ակումբներում ու ռեստորաններում, Asekose.am-ի հետ զրույցում պատմեց իր անձնական կյանքի, ստեղծագործական առաջարկների մասին:
«Ես շարունակում եմ զբաղվել այն արվեստով, որն ինձ հոգեհարազատ է: Պարում եմ արաբական ակումբներից մեկում և ռեստորանում, որպես արևելյան պարուհի: Սա նշում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ արվեստին ծանոթ չեն, նույնիսկ չեն էլ տեսել, բայց ինձ ներկայացնում են որպես սթիփ պարուհի, պետք է նշեմ, որ ամենևին այդպես չէ, և դրանք միմյանից շատ տարբեր բաներ են: Շատ ժամանակ այն մարդիկ, ովքեր երկրպագել են ինձ որպես դերասանուհի, գալիս են տվյալ ակումբ, որպեսզի տեսնեն ինձ և վայելեն իմ պարը: Տղամարդկանց կողմից միշտ գոհունակության եմ արժանանում, միշտ ժպիտով են ինձ դիմավորում ու ճանապարհում, ինչը չեմ կարող ասել կանանց մասին: Կանայք հիմնականում խանդի տեսարաններ են ստեղծում, ինչը կարծում եմ, որ նորմալ չէ»:
մանրամասները՝asekose.am-ում