Ինձ ճիճու են անվանում. Ռոբերտ Նազարյան
«Ժամանակ» թերթը զրուցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ»:
Պարոն Նազարյան,«Ոտքի՛,Հայաստանը»Ձերհրաժարականիպահանջըհանձնեց ՀԾԿհանձնաժողովին։ Երբկպատասխանեք նամակի՞ն։
Նամակն անստորագիր ենք ստացել, որեւէ ստորագրություն նամակի տակ չկա, միայն գրված է «Ոտքի՛, Հայաստան», բայց որեւէ մեկը չի ստորագրել այն։ «Ո՛չ թալանին» նախաձեռնող խումբը մեզ արդեն երրորդ նամակն է գրում, մենք երեք նամակին էլ սիրով պատասխանել ենք, քանի որ տակը կա ստորագրություն, կոնտակտային տվյալներ՝ հեռախոս, հասցե եւ այլն, մինչդեռ այստեղ որեւէ բան չկա։ Բացի այդ, «Ոտքի՛, Հայաստան»-ի նամակը որպես ձեւակերպված նամակ անգրագետ է, երեք թիվ են ներկայացնում վնասների մասով եւ փոխանակ ստանան 30 մլիլիարդ, գրում են 51 միլիարդ։ Երրորդ, այն խիստ անձնավորված ու վիրավորական տոնայնության մեջ է գրված՝ ճիճուներ եւ այլն մեր հասցեին։ Հիմա պարզ հարց տամ՝ դուք լինեիք, այդ նամակի հետ ինչպե՞ս կվարվեիք։ Նախ անստորագիր է, երկրորդ՝ անգրագետ է, երրորդ՝ վիրավորական։
Մեկը հարցնող լինի ՝ էս երկրի համար ինչ եք արել, որ քարն եք մյուս քարի վրա դրել, որ նման մարդկանց անցյալը, կենսագրությունը ճիճուներ եք որակավորում։
Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում այնքան բան եմ արել, որ եթե բոլորը հավաքվեն ու սրանից մի 30 տարի էլ անեն, իմ արածի 10 տոկոսը չեն կարող անել։ Իսկ այսօր ինձ պիտակավորում, ճիճու են անվանում։ Դաստիարակություն էլ չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում