Ինձ նախանձում են, միայն անունս լսելուց՝ սարսափում. Սուքիաս Ավետիսյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հոգնած ուղեղի արգասիք է համարում լուրերը, թե հանրապետական վերնախավն, իբր, ակնարկել է՝ ինքը հաջորդ ԱԺ-ում չի լինելու:
«Պետք է թեթեւ վերաբերել մամուլի նման հրապարակումներին: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀՀԿ-ն խոստացել է ինձ փոխարենը գործադիրում պաշտոն տրամադրել, ապա ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ որեւէ քննարկում չի եղել: Ես աշխատում եմ, նորմալ իմ գործն եմ անում, իսկ մնացածը կուսակցությունը կորոշի»,- ասաց իշխանական պատգամավորը:
Խորհրդարանականը նշեց, որ իր մասին ստահոդ լուրեր տարածողները նախանձում ու միայն իր անունից սարսափում են: Իսկ թե ովքեր են այդ մարդիկ, հանրապետական գործիչը չցանկացավ մանրամասնել՝ նշելով, որ չի ուզում նման հարցերում խորամուխ լինել:
