Ինձ վրա հարձակվելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկի փողոցի խաչմերուկում իմ դեմ կատարած խուլիգանական հարձակման առնչությամբ Շիրակի մարզի քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ...
Հիշեցնեմ, որ այդ օրն առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի (որին Սահակ Մինասյանը բազմաթիվ մարդկանց մոտ անվանում էր "12 բալանի գիժ", "անգրագետ-խելագար" և այլ ածականներ, իսկ իր հարազատ ամբիոնում էլ ընդամենը մի քանի մարդ է բարև տալիս) եղբայրը՝Ռաֆիկ Հովհաննիսյանը, որը քրոջն իր վարքագծով և դաստիարակությամբ չի զիջում, հարձակվեց ինձ վրա... Այսօր ծանոթացա քրեական գործի մանրամասներին և մի քանի հետաքրքիր փաստ արձանագրեցի, որոնց ավելի մանրամասն կանդրադառնամ հետագա գրառումներումս... Հատուկ անդրադառնալու եմ նաև այդ "ընտանիքի" բարքերին և ավանդույթներին, որոնք շատ կհետաքրքրեն օրիորդ Հովհաննիսյանի ուսանողներին և գործընկերներին...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ