1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինջիղուլյանն ավելի խելոք գտնվեց, քան Ադրբեջանի հատուկ ծառայությունը

Tert.am-ը գրում է.
Ինջիղուլյանն ավելի խելոք գտնվեց, քան Ադրբեջանի հատուկ ծառայությունն ու քարոզչությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական գերությունից Հակոբ Ինջիղուլյանի վերադարձին։

«Ես դա համարում եմ զինվորի քաղաքացիական սխրանք, որովհետև ինքը շատ լավ հասկանում էր, որ եթե պահանջեր իրեն վերադարձնեն Հայաստան, ինչի իրավունքն ուներ, ապա ինքն այնտեղ կմեռներ «ինքնասպանությունից», կամ ինչ-որ մի հիվանդությունից»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Հակոբ Ինջիղուլյանն ընտրեց ամենաճիշտ ճանապարհը։ Նա նշեց, որ նախապես գերին չի իմացել, թե որտեղ է հայտնվելու, սակայն հայտնվելով Ռումինիայում հաջորդ օրը կապ է հաստատել ընտանիքի հետ, ինչի մասին հայտնել են ընտանիքի անդամները։

«Այն, որ ինքը ցանկություն հայտնեց վերադառնալ Հայաստան դա խոսում է մի բանի մասին. այդ երիտասարդը վստահում է իր երկրին, հայրենիքին, օրենքներին և իշխանությանը, որ իրեն չեն պատժի՝ գերության մեջ հայտնվելու համար։ Իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցի բոլոր այն զինվորները, ովքեր հայտնվել են գերության մեջ, կամ մոլորվել են, բոլորն առ այսօր ձերբակալված են և ամենաքիչը դատապարտվել են 9-ը տարվա ազատազրկման։ Այսինքն՝ Ադրբեջանի զինվորի մտքով չի անցնի վերադառնալ այնտեղ, որովհետև շատ լավ գիտի, թե դա ինչով է ավարտվելու»,- ասաց Լևոն Մելիք Շահնազարյանը։

Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ քաղաքագետի, դա այն է, որ ի չիք է դարձնում Ալիևի կողմից հաճախ կրկնվող այն թեզը, թե Հայաստանի ժողովուրդը միայն փախնելու մասին է մտածում, Հայաստանը դատարկվում է։ «Ինջիղուլյանն արդեն Եվրոպայում էր, արդեն տեղավորված էր և պետությունը հոգում էր իր մասին, սակայն նա դա թողեց և վերադարձավ»,- ասաց նա։

Քաղաքագետը համոզված է, որ իսկապես Ինջիղուլյանին հաջողվել է խաբել ադրբեջանցիներին, որովհետև Ադրբեջանը չէր կարող պատկերացնել, որ գերին կարող է այնտեղից վերադառնալ Հայաստան։ «Իրենց հաշվարկներում մտածել են այնպես, ինչպես կանեին ադրբեջանցիները։ Համոզված եմ, որ երիտասարդը իր կյանքը փրկելու համար դիմել է այդ քայլին՝ նպատակ ունենալով վերադառնալ հայրենիք։ Իր վերադարձը ես համարում եմ մեծ հաղթանակ՝ Հայաստանի և անձամբ հայ զինվորի»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև զգուշացրեց, որ այսուհետ մեր զինվորները պետք է տասնապատիկ ավելի զգույշ լինեն, որովհետև Ադրբեջանն արդեն հասկացել է, որ նման ձևով էլ են հայերը վերադառնում, այսինքն՝ եթե գերի ունենանք, նրա համար ճակատագիրն ավելի ծանր կլինի։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ինջիղուլյանի վերադարձը դրական նախադեպ է։

«Մինչ այդ եղել են դեպքեր, երբ անձիք ճնշման կամ այլ հանգամանքների բերումով ցանկացել են հայտնվել երրորդ երկրում և եթե նույնիսկ հայտնվել են, մեզ դա հայտնի չէ։ Սա դրական նախադեպ է, որը խոսում է այն մասին, որ առաջին՝ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը հնարած էր և երկրորդ՝ հայկական կողմի, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի հայտարարությունները, ունեցել են դրական արձագանք»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

մանրամասները՝ սկզբնաղբյուրում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan