Ինքն էլ պետք է հասկանա, որ 22 տարի չի կարելի լավ ղեկավարել
Շնորհավորում եմ Արամ Սաթյանին կոմպոզիտորների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ոչինչ չունեմ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ։ Ավելին համարում եմ նրան ժամանակակից ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը։ Բայց ինքն էլ պետք է հասկանա, որ 22 տարի(առավել ևս ավելի շատ, եթե այս անգամ էլ ընտրվեր) չի կարելի լավ ղեկավարել։ Որովհետև այդքան երկար ժամանակահատվածում անգամ ամենատաղանդավոր ղեկավարը ԼՃԱՆՈՒՄ Է։ Թող ինձ ների պարոն Ամիրխանյանը, բայց երբ մարդ 74 տարեկան է և դեռ ցանկություն ունի ղեկավարել այն կառույցը, որի անփոփոխ նախագահն է եղել անկախությունից ի վեր, ես ակամայից սկսում համեմատել նմամ մարդկանց ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅԻ հետ։ Իսկ ամենացավալին նա է, որ Հայաստանում այսօր նման պատկեր կա գրեթե բոլոր ոլորտներում՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ մինչև ԺԵԿ։ ՀԱՐԳԵԼԻ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ։ ՓՈՐՁԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՏԵՂ ՏԱԼ, ՕԳՆԵԼ ՆՐԱՆՑ ՁԵՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ, ՈՉ ԹԵ ՉԱՐԱԽՆԴԱԼ ՆՐԱՆՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ։ Նրանք երիտասարդ են, և սխալվելու պարագայում դեռ շատ ժամանակ ունեն իրենց սխալներն ուղղելու։
Կարեն Քոչայանի ֆեյսբուքյան էջից:
