Ինքնակամ պոկեք ձեր գեներալի ուսադիրները, դուք արժանի չեք դրանց. Կարին Տոնոյանը` Օնիկ Գասպարյանին
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան օնիկ գասպարյանի (փոքրատառերը` հեղինակի-խմբ.) ուշացած խոստովանության, ինքն ուզել է, բայց նիկոլը չի թողել...
- օնիկ գասպարյան, եթե Նժդեհ կարդացած լինեիք և կրեիք նրա գաղափարախոսությունը, ապա կհիշեիք, որ
- Այն հրամանատարը, որն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի թելադրանքով և Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքով, այլ կատարում է իր վերադասի հրամանը միայն, նվաստ կատարող է ընդամենը, ոչ թե հրամանատար...
Ինքնակամ պոկեք ձեր գեներալի ուսադիրները, դուք արժանի չեք դրանց...
Ձեր մեղկության իրական պատկերը կտեսնեք այնտեղ, երբ կհանդիպեք ՏՂԵՐՔԻՆ...»: