Ինքնասպան եղած դատապարտյալն ամիսներ առաջ կացնահարելով սպանել էր քնած եղբորը
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հոկտեմբերի 30-ին ինքնասպանություն գործած դատապարտյալ 36-ամյա Կարապետ Կարապետյանը 2015թ. օգոստոսի 18-ին Երեւանի իրենց բնակարանում կացնահարել էր իր քնած 25-ամյա եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին: Սպանության օրը Կարապետ Կարապետյանին հայտնաբերել բերման էին ենթարկել:
NEWS.am-ի տեղեկություններով` «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում բուժման մեջ գտնվող Կարապետ Կարապետյանին, որին ազատազրկել էին սպանություն կատարելու մեղադրանքով, հոկտեմբերի 30-ի երեկոյան հայտնաբերել են հոգեբուժական կլինիկայի ծխարանում` սավանով կախված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Նա 36 տարեկան էր:
մանրամասն՝այստեղ: