Ինքնասպան եղած գործարարի տունն անցել է բանկին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը ևս անցել է «Պրոմեթեյ» բանկին։
Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը։ Այսինքն՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել։
«Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն ևս աճուրդի է հանվել»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
