Ինքնասպանության փորձ
Օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանի ուղեկցությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
