Ինքնասպանության փորձ կատարած 11-րդ դասարանցի աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 14-ին Երեւանում ինքնասպանության փորձ կատարած 11-րդ դասարանցի աղջիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
«Երեխան մեկ օր է պառկել հիվանդանոցում, հոկտեմբերի 14-ին ընդունվել է, ունեցել է թունավորում, սակայն վիճակը գնահատվել է միջին ծանրության, եւ անհրաժեշտ բուժում ստանալուց հետո հաջորդ օրը դուրս է գրվել՝ արդեն բավարար վիճակում»,- մեր հարցմանը պատասխանելով՝ տեղեկացրին «Մուրացան» կլինիկայից:
Պարզվել է, որ նույնը օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով նա խմել է տարբեր տեսակի դեղահաբեր:
16-ամյա աղջկա ինքնասպանության փորձի դրդապատճառները կպարզի քննությունը: Առայժմ, ըստ մեր տեղեկությունների, նա ընդամենը ասել է, որ չի ցանկանում ապրել:
Ընդամենը մեկ ամիս առաջ դարձյալ երեխայի ինքնասպանության փորձ էր գրանցվել: Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող 13-ամյա տղան որոշել էր կախվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում: