Ինտեգրացման գործընթացների ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, հայրենակիցների եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադառանալով, նախօրեին ռուս եւ հայ խորհրդարանականների միջեւ տեղի ունեցած համատեղ նիստին, եւ Հայասատանի ՄՄ-ին անդամակցելու որոշմանը forums.am-ի հետ զրույցում մասանավորապես ասաց.
-Անհրաժեշտ է, որ Հայաստանի հասարակությունը տեղեկացված լինի Մաքսային միության վերաբերյալ եւ գիտակցի՝ դրանց կարեւորությունը Հայաստանի համար: Հայաստանի եվրասիական ինտեգրումը նշանակալի է, քանի որ Մաքսային միություն է մտնում մի երկիր, որն իր համար հռչակել է, որ եվրոպական եւ եվրասիական զարգացման վեկտորները համատեղելի են` եվրասիական ինտեգրացիան, նաեւ եվրոպական ինտեգրացումն է: Մյուս կողմից` Մաքսային միություն է մտնում մի երկիր, որը չունի ընդհանուր սահմաններ այդ միության երկրների հետ, բայց դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, զարմանում եմ, որ ոմանք պատեհ-անպատեհ առիթի դեպքում դա են շեշտում: Պետք է ասեմ, որ ես շատ բարձր եմ գնահատում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Քանի որ այս համատեղ նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, ինչպես օրինակ` միասնական տեղեկատվական, այնպես էլ անվտանգության համակարտին վերաբերող հարցեր,այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ամեն անգամ հանդիպելով` մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները` հաշվի առնելով Մինսկի խմբի աշխատանքները: Քննարկվել են նաեւ մշակութային եւ հունանիտար համագործակցության հարցեր, մասնավորապես, Հայաստանում ռուսերենի ուսուցման եւ Ռուսաստանում հայկական դպրոցներ բացելու ուղղությամբ:
-Ի՞նչն է պատճառը, որ ՌԴ-ն ավելի բարյացակամ է վերաբերում ՀՀ-ի Մաքսային միությանը անդամագրվելուն, քան ՄՄ-ի անդամ Բելառուսն ու Ղազախստանը:
-Գուցե դա նրանից, որ Բելառուսիաի գործընկերները ավելի քիչ են շփվում հայ գործընկերների հետ, համենայնդեպս, ես դրա մասին տեղյակ չեմ: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ Բելառուսիան, չհաշված Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաբուխ հայտարարությանը, դրական է վերաբերում Հայաստանի Մաքսային Միությանն անդամագրվելուն: Հայաստանը` դա պետություն է, որն ունի լավ տնտեսական ցուցանիշներ, եւ դա խոսում է ի օգուտ նրան, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կդառնա Մաքսային միության լիրաժեք անդամ:
Հաշված ամիսների ընթացքում Հայաստանը կդառնա ՄՄ-ի լիարժեք անդամ
-Որո՞նք են այն հիմնական խնդրիները, որոնք ունի Հայաստանը Մաքսային միությանը անդամագրվելու ճանապարհին:
-Հիմնական խնդիրը համապատասխան մոտ իննսուն փաստաղթեր ներկայացնելն է, այլ էական խնդիրները Հայաստանի համար ՄՄ-ին անդամագրվելու ճանապարհին ես չեմ տեսնում: Համոզված կարող եմ ասել, որ հաշված ամիսների ընթացքում այդ հարցը լուծված կլինի եւ Հայաստանը կդառնա ՄՄ-ի լիարժեք անդամ:
-Ըստ Ձեզ, ե՞րբ Հայաստանը վերջնականապես կմտնի, ՄՄ-ի կազմի մեջ:
-Հայաստանի` եվրասիական ինտեգրացման գործընթացների ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից: Այսօր Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների` Սերգեյ Լավրովի եւ Էդուարդ Նալբանդյանի միջեւ տեղի կունենան բանակցություններ, որի շրջանակներում եւս կարծարծվի այդ հարցը: Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որից հետո Մաքսային միության ներկայիս անդամների` Բելառուսի եւՂազախստանի վարչապետները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` քննարկելու Մաքսային միություն Հայաստանի մուտքի հարցերը: Այնպես, որ կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հաշված ամիսների հարց է: Այդ նպատակով գործում են մի քանի աշխատանքային խմբեր, որոնք տարբեր կանոնակարգերի համապատասպանեցման ուղղությամբ աշխատանքներ են տանում: Ըստ իս, Եվրասիական միությունը կդառանա հզոր օղակ եվրոպական, եվրասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների տնտեսական զարգացման համար, եւ կդառնա հզոր խաղաղացող 21-րդ դարում տնտեսաքաղաքական դաշտում:
- Ին՞չ եք կարծում, Ուկրաինան ի վերջո ցանկություն կհայտնի՞ անդամագրվել ՄՄ-ին, թե՞ ոչ, քանի որ մինչ օրս այդպես էլ հստակ որոշում իրենց կողմից, կարծես թե չկա:
-Կարծում եմ այո, Ուկրաինան եւս կանդամագրվի ՄՄ-ին, բայց թե երբ, չեմ կարող ասել:
Զրուցեց՝ Նոնա Ադամյանը
