Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքում է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Փառք Աստծո, ամեն բան կարգին է: Նա պլանային բուժում է անցնում»,- ասել է երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ: