Իր նշանադրության օրը վթարի է ենթարկվել դերասան Հայկ Ավագյանը
Ի՞նչ են խոսում. օրերս ավտովթարի է ենթարկվել դերասան, պրոդյուսեր Հայկ Ավագյանը:
Իրականում. պարզվում է՝ լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը: Դեպքը տեղի է ունեցել Հայկի և Անետա Օհանջանյանի նշանադրության տարեդարձը նշելուց հետո: Esem.am-ի հետ զրույցում Հայկն ասաց, որ իրենց համար կարևոր օրվա կապակցությամբ ընկերների հետ քաղաքից դուրս տոն են կազմակերպել: Նրա խոսքով, լավ օրվա ավարտին էլ վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում վնասել է թևը: Բարեբախտաբար, մյուս ուղևորները վնասվածքներ չեն ստացել:
Հետաքրքրվելով այդ օրվա մանրամասներից՝ դերասան պրոդյուսերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հավաքույթ անելու միտքը սիրելիինն է եղել: «Շատ լավ նշեցինք մեր նշանադրության մեկ տարին, լավ ժամանակ անցկացրինք մեր ընկերների հետ»,- ասաց Հայկը և խոստովանեց, որ սիրելիին, իրենց համար արդեն ավանդական դարձած, արջուկով ծաղկեփունջ է նվիրել:
Յուրօրինակ երևալու համար Հայկն ու Անետը, վերջինիս մտահղացմամբ, այդ օրը նաև միանման շապիկներ են հագել:
մանրամասները` esem.am-ում: