«Իրական համախմբման առանցքը մարդկանց ուղեղների լվացմամբ չի զբաղվում». Արման Մելիքյան
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական անգամ Հայրենիքը կործանման եզրին է: Այդպես են հայտարարում ազգն ու պետությունը փրկելու հավակնությունն ունեցող տարբեր անհատներ և ուժեր: Ասում են, որ եթե երկրի և ազգի բոլոր առողջ և պետականամետ ուժերն հենց իրենց շուրջը համախմբվեն, ապա Հայրենիքը կփրկվի: Նրանցից որևէ մեկը չի թվարկում այդ առողջ ուժերն անուն առ անուն: Կարելի է եզրակացնել, որ առողջ կհամարվեն հենց այն ուժերը, որոնք կարձագանքեն այս կամ այն ինքնահռչակ «փրկիչ առանցքի» շուրջը համախմբվելու կոչին:
Իրական համախմբման առանցքը չի ինքնահռչակվում, ինքնագովազդ չի անում, մարդկանց ուղեղների լվացմամբ չի զբաղվում: Այն պարզապես իր շատ կոնկրետ գործողություններով վաստակում է մարդկանց վստահությունը, ամենօրյա աշխատանքով հաստատում և արդարացնում երկրի ճակատագրի համար ստանձնած իր պատասխանատվությունը»: