Իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր
2016 թվականը Գավառ համայնքում նշանավորվեց քաղաքում բազմաթիվ աշխատանքների իրականացմամբ. Շարունակվեցին համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, փողոցների բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների հիմանորոգման, կահավորման, գրասենյակային գույքի տրամադրման, քաղաքի արտաքին տեսքի պահպանման ու խնամքի, ինչպես նաև Կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները: Թվարկվածներն իրականացվել են մասնակցային ու թափանցիկ կանոնակարգով`համայնքի ավագանու և բնակիչների հետ սերտ համագործակցության արդյունքում: Իհարկե եղել են նաև նախատեսված աշխատանքեր, ոոք տարբեր պատճառներով հնարավոր չի եղել կյանքի կոչել, սական Աքաղաղի տարում լիահույս նք, որ կշարունակենք կիսատ թողածները, կյանքի կկոչենք մի շարք նախաձեռնություններ. 2017-ին կավարտվի հրապարակի շինարարությունը, կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը, փոոցների բարեկարգումն ու հիմնանորոգումը, նախատեսված է նաև քաղաքի անձնագիր հանդիսացող հուշարձանի վերանորոգում, որով կամբողջանա հրապարակի շինարարությունը: Լիահույս ենք, որ աշխատանքային պատշաճ հարաբերություններ կձևավորվեն կառավարության հետ և կկարողանանք արդեն համայնքում զարկ տալ սոցիալ – տնտեսական խնդիրների լուծմանը. Դրանցից մեր համայնքի համար օրախնդիր է հանդիսանում աշխատատեղերի բացակայությունը, ինչը կարծում են միահամուռ, գործակցային հարթութան վրա հետզհետե կկարողանանք կյանքի կոչել:
Իհարկե, և նախորդ տարիներին և գալիք տարում քաղաքապետարանը մշտապես եղել է սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքների կողքին՝ նրանց տրամադրելով տարաբնույթ աջակցություն: Քաղաքապետարանում քաղաքապետի կողմից արդեն երկարամյա ավանդույթ է յուրաքնչյուր շաբաթվա երեքշաբթի օրը քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, ինչի շնորհիվ բնակիչը հնարավորություն է ունենում իր խնդիրներն ու քաղաքում կատարվող աշխատանքների մասին առաջարկությունները անձամբ ներկայացնել քաղաքապետին: Ինչ վերաբերում է դրամական աջակցություններին, ապա խնդիրը ներկայացվելուց հետո քաղաքապետարանում գործող համապատասխան հանձնաժողովի կողից իրականացվում է տնայց և կարիքների գնահատում, որին հաջորում է դրամական ու այլ կարգի/վառելիքի տրամադրում, այլ կազմակերպությունների հետ գործակցության կազմակերպում և այլն օգնությունների տրամադրում:
