Իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ. Սեյրան Օհանյան (video)
«Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ինչպես ասաց՝ նման իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, նաև ՀՀ իշխանությունների ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը, ըստ էության իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։