Իրանն ընտրում է՝ Հայաստան թե՞ Ադրբեջան․ ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել հիմա
Իրանն ընտրում է՝ Հայաստան թե՞ Ադրբեջան․ ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել հիմա
Թեհրանը քննարկում է տարանցիկ ճանապարհային նոր նախագծեր, որոնք կարող են շրջանցել Հայաստանը և անցնել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Սա լուրջ ազդակ է։ Եթե Հայաստանը դուրս մնա այդ տարածաշրջանային երթուղիներից, դա կարող է խիստ վնասել մեր երկրի տնտեսական, քաղաքական և անվտանգության շահերին։
Հայաստանը, որպես Իրանի հյուսիսային դարպաս, ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու վստահելի և կայուն գործընկեր։ Սակայն այս հնարավորությունը կարող ենք կորցնել, եթե իշխանությունը շարունակի անտարբերությունը և բաց թողնի հերթական ռազմավարական պահը։
Պահանջում եմ՝
• Անմիջապես նախաձեռնել Իրանի հետ բովանդակային բանակցություններ,
• Արագացնել Հյուսիս–Հարավ մայրուղու կառուցումը,
• Առաջարկել համատեղ ենթակառուցվածքային նախագծեր՝ մեր տարածքով տարանցումը խթանելու համար,
• Խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ՝ տարածաշրջանային մեկուսացումից խուսափելու նպատակով։
Հարավային դարպասը չպետք է փակվի Հայաստանի առաջ։ Ժամանակն է՝ գործել։
Վահե Եսայան
