Իրանցի գիտնականի սպանությունը անպատասխան չի մնա․ Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը անպատասխան չի մնա:
«Այս հանցագործությունն անպատասխան չի մնա, այն կլինի ճիշտ ժամանակին», - ասել է Իրանի նախագահը, մեջբերում է IRIB հեռուստառադիոընկերությունը: Ինչպես հայտնի է, Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սպանված միջուկային ֆիզիկոսը բաժնի հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր: Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանցի գիտնականի սպանությանը Իսրայելի մասնակցության ապացույցներ էր ներկայացրել: Նախարարը միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության» դրսևորումը: