Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական են. Պուտին
Ռուսաստանի նախագահն Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն անօրինական է համարել:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Կրեմլը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ նիստի ժամանակ քննարկել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նա ընդգծել է. «Թեհրանի դեմ Վաշինգտոնի քայլերն ու պատժամիջոցներն անօրինական են»:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մադրիդում իր իսպանացի պաշտոնակցի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին:
