Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի երկու զինվորական է մահացել
«Մայիսի 15-ին, երեք անհայտ անձինք խախտել են պետական սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին – խմբ.): Նրանք չեն ենթարկվել սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, այնուհետ թողել են բեռները և փորձել փախչել դեպքի վայրից »,-ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:
Հրազենային վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները բուժհաստատությունում մահացել են:
«Օպերատիվ միջոցառումների արդյունքում խախտում կատարածներից մեկը բերման է ենթարկվել, մյուսի որոնումները շարունակվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հայտնի է, որ նա Իրանի քաղաքացի է »,-ասված է հայտարարության մեջ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց: