Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին լարվածություն չկա. ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ
Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին լարվածություն չկա: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավին, փոխանցում է Mehr-ը:
Նա Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններին վերջին զարգացումներն աննշան է որակել: «Ամերիկացիներն իրենց ողջ նյութական հնարավորություններով եւ սարքավորումներով չեն կարողացել լարվածություն ստեղծել Իրանում՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո վերջին 43 տարիների ընթացքում, եւ բնականաբար, նման խնդիրները լարվածություն չեն ստեղծում Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- ասել է գեներալը։