Իրանի խորհրդարանը հաստատել է ՇՀԿ-ին միանալու մասին օրինագիծը
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է ՇՀԿ-ին երկրի միանալու մասին օրինագիծը։
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Իսլամական խորհրդի վճռական քվեարկությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ցույց է տալիս մեր երկրի վճռականությունն ու լրջությունը տարածաշրջանային զարգացման գործում, միջազգային և տնտեսական համագործակցությունը և Ասիայի նկատմամբ իր հայացքների ամրապնդումը։ Բազմակողմանիությունը այս դարի իրականությունն է»: