ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՋ
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հայտարարել են, որ Իրանը խախտել է իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Միջուկային գործարքի համաձայնագրի շրջանակներում, դադարեցնելով կատարել հավելյալ արձանագրությունը։ Միաժամանակ նաեւ երեք երկրները ափսոսանք են հայտնել, որ Թեհրանը կասեցրել է հավելյալ արձանագրության կատարումը Միջուկային գործարքի համաձայնագրի շրջանակներում։ Հայտարարության մեջ ասվում է, որ այս քայլով Թեհրանը կրճատում է ՄԱԳԱՏԷ-ի հնարավորությունները՝ երաշխիքների վերահսկման մասով։