Իրանում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է եղել
Իրանի Հորմոզգան նահանգում ավելի քան 5 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Առաջին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 19 կմ խորության վրա։ Երկրորդը՝ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։