Իրանում երկրի արժութային համակարգի անկայունության պատճառով 12 մարդ ձերբակալվել է
Իրանի Հետախուզության նախարարությունը հաղորդել է երկրի արժութային համակարգի անկայունության մեղադրանքով 12 մարդու կալանավորման մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն: Դեկտեմբերի 31-ին կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էր եւս 11 մարդ: Վերջերս երկրի արժութային համակարգի եւ տնտեսության անկայունության, ոսկու մաքսանենգության եւ տնտեսական հանցագործությունների պատճառով իրականացվել էր 3 մարդու մահապատիժ: