Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք
Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը Իրանի ջրային տարածքի վրա է եղել, երբ երկրի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որպեսզի կանխեն դրա ներխուժումը երկրի օդային տարածք առանց թույլտվության։
«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։