Իրանում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Կիրակի Իրանի հարավում գրանցվել է 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտքում, որտեղ բնակվում է շուրջ 352 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: