Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանում Հայաստանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշում է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին, դեսպանն ընդգծում է, որ այդ համատեքստում Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հատուկ օրակարգ:
«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի»,- հայտարարեց դեսպանը:
Նա հավելել է, որ թե իրանական, թե հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է:
«Մենք պետք է նաև նախաձեռնող լինեն: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ, ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»,- ասաց նա:
Դեսպանն այդ առումով օրինակելի գործողություն որակեց Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև՝ Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը: