ԻՐԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԶԵ՞ՆՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԻՐԻԱՅԻՆ
Իրանը գաղտնի զենք է մատակարարել Սիրիա՝ հումանիտար օգնության քողի տակ՝ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի տվյալների արտահոսքը։
«Իրանը զենք է թաքցրել հետերկրաշարժային օգնության մեջ՝ ուղղված ամերիկյան զորքերի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրանական կողմը Սիրիա է փոխանցել զինամթերք, հրետանային զինատեսակներ և անօդաչու սարքեր։
Միաժամանակ նման մատակարարումների մասին տեղեկությունը հաստատել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f1422f1b0b104d484874f0d4dc1810a6
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»