Իրանը նավթի 70-75 դոլար գինն ընդունելի է համարում
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն ընդունելի է համարում նավթի մեկ բարելի դիմաց 70-75 դոլար գինը, տեղեկացնում է Բլումբերգը:«Մենք ՕՊԵԿ-ին հասկացրել ենք արդյունահանումն ավելացնելու մեր ծրագրերի մասին: Մեր հիմնական ու առաջնահերթ շուկան Ասիան է: Մենք չենք անհանգստանում, թե նավթի որքան պաշար կմնա մեզ մոտ»,- ասել է Զանգանեն:Նախարարի խոսքով, Իրանը ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել շուկայում իր մասնաբաժինը վերականգնելու ծրագրերից:
