Իրանը պնդում է, թե 22 երկիր խնդրել է մարտական դրոններ առաքել
Աշխարհի ավելի քան 20 երկրներ հետաքրքրություն են հայտնել և դիմել Իրանին՝ մարտական դրոնների մատակարարման խնդրանքով:
Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի գլխավոր ռազմական խորհրդական և օգնական գեներալ-մայոր Յահյա Սաֆավին, փոխանցում է ԱՊԱ-ն:
Նա նաև ընդգծել է ռազմական գործողությունների ղեկավարման ինտեգրացիոն և պաշտպանական համակարգերի մշակման և ստեղծման խնդիրների որոշման կարևորությունը: