Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,- ասել է Արաղչին: