Իրավապահները վախենում են Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորից
Այսօր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործով պարզվել է, որ "Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա" ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թ-ի ընթացքում շուրջ 121 միլիոն դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է: Ինչպես նաև պարզվել է, որ 2015 թ-ին նույն կրթօջախի տնօրենը 3 միլիոն ռուբլի է յուրացրել՝ ձևակերպելով կեղծ հաշիվ-ապրանքագրեր... Շատ ուրախ եմ, որ հետհեղափոխական Հայաստանում բացահայտվում են այնպիսի հանցագործություններ, որոնք երբևէ չէին բացահայտվի նախկին իշխանությունների կողմից... Սակայն զավեշտն այն է, որ այդ արդարադատությունը չի մտնում նաև Շիրակի պետհամալսարան, որի նախկին ռեկտոր, տխրահռչակ Սահակ Մինասյանի բազմաթիվ հանցագործությունների և անօրինականությունների մասին մեկ տարուց ավելի է գրում եմ՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ...Շիրակի մարզի դատախազությունը մի քանի "թեթև" քրեական գործեր հարուցելուց հետո և փորձելով այդկերպ թոզ փչել մեր աչքերին, ինչպես նաև հասարակությանն էլ համոզելու, որ "գործ" են անում, կանգ է առել... 5 ամիս առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ինձ համոզում էր, որ շատ շուտով Սահակ Մինասյանի հանցագործությունները բացահայտվելու են և դրա համար, իբրև թե, նամակ է ուղղել ՀՀ ԿԳՆ-ին հանձնախումբ ձևավորելու համար՝ համապատասխան հարցերին պատասխաններ ստանալու նպատակով... Հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ կասկած հարուցեց այն հարցը, թե ի՞նչ պատասխան պետք է տա ԿԳՆ-ն Սահակ Մինասյանի կողմից 1,5 միլիոն դրամի փոխարեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 6 միլիոն փոխանցելու համար (բազմաթիվ պարզ օրինակներից մեկը)... Այդ հարցը չի վերաբերում ԿԳՆ-ին և նա իրավասու չէ այդ հարցին պատասխանելու...Կամ, եթե պարոն Մինասյանը կեղծում է փաստաթղթերը, որոնց ապացույցները ներկայացված են, ի՞նչ պետք է պարզաբանի այս հարցով ԿԳՆ-ն...Կրթական ծրագրերի լիցենզիաները կեղծելը ստուգելու համար անհրաժեշտ է 5 րոպե... Սակայն Շիրակի մարզի դատախազը կրկին ապավինում է ԿԳ նախարարությանը, այն դեպքում, երբ այդ կեղծ լիցենզիաների կրկնօրինակները կան ՇՊՀ-ում...Գրադարանի գրքերի ոչնչացման մեջ ՇՊՀ-ի նախկին ռեկտորին մեղադրել են գրադարանի նախկին և ներկայիս տնօրենները, որոնց ցուցմունքները կան ինձ մոտ, սակայն դատախազ Կարեն Գաբրիելյանը կրկին լռում է...
Դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջ չի տանում նաև ՀՀ ՊԵԿ-ի բացահայտած խայտառակությունները ՇՊՀ-ում,երբ նախկին ռեկտոր Մինասյանը բուհում բացել էր կարկանդակի և բուլկու ապօրինի գործող արտադրամաս և ահռելի մեծ ֆինանսական վնաս պատճառել համալսարանին... Հետաքրքիր է,այս փաստի վերաբերյալ ինչու՞ առաջընթաց չկա,երբ բուհի գլխավոր հաշվապահը և ֆինանսիստը Մինասյանի ապօրինությունների վերաբերյալ ցուցմունքներ են տվել...Ու այսպես շարունակ... Պարոն Գաբրիելյանը "14 հարցից բաղկացած" մի հարցաշար է գրել ԿԳՆ-ին և արդեն 5 ամիս է «սպասում» է դրանց պատասխանին... Խայտառակությունն այս ամենում այն է, որ վերջերս ինձ հետ հանդիպման ժամանակ դատախազներից մեկը կրկին հայտարարեց, որ այս նամակն ուղարկելու են ԿԳՆ՝ մոռանալով, որ 5 ամիս առաջ նույնաբովանդակ խոստում էր տվել նաև Շիրակի մարզի դատախազը...
Հետաքրքիր է, իսկ 5 ամիս հետո ո՞վ է այս նույն նախադասությունն ինձ ասելու... Ես նաև պարզեցի, որ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի կողմից նույն բուհի ուսանողին ՇՊՀ-ում ապօրինի աշխատանքի ընդունելու հարցը ևս չի կարող լուծվել դատախազի կողմից...Այսինքն` պետական հիմնարկի գործատուն ինչ-որ մեկին ապօրինի աշխատանքի ընդունելուց ոչ միայն չի պատժվում, այլև խրախուսվում է՝ այդ ոչ պրոֆեսիոնալին կամ անգրագետին տարիներով աշխատավարձ վճարելով, քանի որ դատախազությունը անճար է այդ հարցում... Վերջին դեպքի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունը դեռ լռում է...Հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկի հովանավորությամբ ՇՊՀ-ում անցկացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի իրականացման ժամանակ բացահայտվել է ենթադրյալ հանցագործություն. պարզվում է 2017 թ-ի դեկտեմբերի վերջին մասնակիցների մեջ է եղել նաև բահի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսին մշտապես մեկնել է ԱՄՆ...Հետաքրքիր է...Ինչի՞ց են վախենում Շիրակի մարզի իրավապահները, որ չեն բացահայտում ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցագործությունները, ում ֆան-ակումբը վերջին շրջանում ավելի է անկառավարելի դարձել...
Ի դեպ, նրանք անչափ սպասում են Մինասյանի վերադարձին, քանի որ համոզված են, որ նրան բազում տարիներ հովանավորած կուսակցությունը կամ հովանավորող/ները հաղթելու են... Ավելին` իրական հանցագործի դեմ պայքարելու և վերջինիս կողմից ՇՊՀ-ից տարված գումարները հետ բերելու փոխարեն Շիրակի մարզի դատախազությունը կեղծ օրակարգ է ձևավորել և ենթադրաբար գործեր է սարքում՝ մարդկանց բերանները փակելու նպատակով... Իսկ ինչու՞ իրավապահները չեն զբաղվում ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցագործությունների բացահայտմամբ, այլ իմիտացիա են ստեղծում, որ զբաղվում են... Ըստ Գյումրիում տարածված լուրերի` Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են երկու բարձրաստիճան անձինք, որոնց հետ նրա կապի մասին բոլորը գիտեն Շիրակի մարզում, ջանադրաբար պաշտպանում են նրան, քանի որ մասնակից են եղել ՇՊՀ-ի թալանին և հիմա Մինասյանին պաշտպանելով ՝ սեփական անօրինականություններն են թաքցնում...
